Ավարտվել է Լինարեսի շախմատի գերմրցաշարը

PanARMENIAN.Net - Ավարտվեց շախմատի «Լինարես-2009» գերմրցաշարը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հերթական անգամ ոչ ոքի խաղաց` այս անգամ սպիտակներով ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի հետ:



14-րդ փուլի բոլոր մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի եւ մրցաշարային աղյուսակում փոփոխություններ տեղի չունեցան: Արդյունքում որոշվել են մրցաշարի երկու հաղթողները` Ալեքսանդր Գրիշչուկն ու ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը, որոնք վաստակել են 8-ական միավոր: Արոնյանը 6,5 միավորով 5-7 տեղերը կիսեց ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի եւ չինացի Վան Յուէ-ի հետ: 7,5 միավորով երրորդ տեղում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: Աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը հավաքեց 7 միավոր եւ ավարտեց մրցաշարը 4-րդ հորիզոնականում: Եվ 6 միավորով մրցանակային աղյուսակն եզրափակեց կուբացի շախմատիստ Լենյեր Դոմինգեսը:



Նշենք, որ «Լինարես-2009» ընդհանուր մրցանակային հիմնադրամը 314 000 եվրո է, առաջին տեղի համար հատկացված է 100 00 եվրո:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---