Նախագահ․ Նախքան Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումից խոսելը շատ ցավոտ հարցեր կան լուծելու

Նախագահ․ Նախքան Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումից խոսելը շատ ցավոտ հարցեր կան լուծելու

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մասին խոսելուց առաջ շատ ցավոտ հարցեր կան լուծելու։ Այդ մասին նա ասել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է նորմալ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ՝ ՀՀ նախագահն ասել է, որ տեսականորեն, սկզբունքորեն ինչ-որ մի օր, հավանաբար, հնարավոր է: «Բայց ե՞րբ, քանի՞ տարի անց, չգիտեմ, չեմ կարող պատասխանել, որովհետև Հայաստանի համար շատ ցավոտ է, ինչպես ադրբեջանցիների համար էր ցավոտ 1994-ին, 1995-ին, 1996-ին։ Սակայն հարաբերությունների կարգավորման կամ ինչ-որ ծրագրերի մասին խոսելուց առաջ կան այսօրվա շատ ցավոտ հարցեր, որոնք պետք է լուծել։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ։ Հայաստանում կամ Ղարաբաղում ադրբեջանցի ռազմագերիներ չկան։

Նրանք ընտանիքներ են, մարդիկ են, երեխաներ են, ծնողներ են... Սա շատ ցավոտ է Հայաստանում։ Եթե այս ամենին նայենք միջազգային օրենքի տեսանկյունից՝ սա սխալ է: Մինչև տարբեր բաների մասին խոսելը, կարծում եմ, շատ ճիշտ կլիներ, որ այս պահին Ադրբեջանը վերադարձներ բոլոր ռազմագերիներին՝ ցույց տալով որոշակի վերաբերմունք՝ հումանիտար և մարդկային»,-ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ բացի ռազմագերիների հարցերից, կան նաև հարցեր՝ կապված այն մարդկանց հետ, որոնք անհետ կորած են։

«Անհետ կորածների ծնողների հետ ես հանդիպել եմ, դա շատ ծանր է։ Երբ մարդիկ կորցնում են իրենց երեխային կամ ծնողին, ցավոտ է։ Սակայն երբ մարդիկ ամեն օր ապրում եմ անորոշության մեջ, երբ մարդն անհետ կորած է համարվում, նրանց հարազատները հույս ունեն, որ, ամեն դեպքում, կենդանի են։ Այս թիվը ևս փոքր չէ, և շատ հարցերի պատասխաներ գտնվում են սահմանի մյուս կողմում։ Ադրբեջանը կարող է օգնել այդ ընտանիքներին՝ տրամադրելով տեղեկություններ կամ այն մարդկանց մարմինները, ովքեր զոհվել են։

Անհետ կորածների հարցը ևս մեկ վերք է։ Հայացքը դեպի ապագա ոչ միայն խնդիրների հաղթահարման, այլև երկխոսության կառուցման ճանապարհներից մեկն է»,-ասել է նախագահը։

Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ։ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Ադրբեջանում ամենամոտավոր հաշվարկներով 200-ից ավելի գերավարված հայ կա, այդ թվում՝ կանայք։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---