Արմեն Հարությունյան. Հայաստանի հասարակությունն ավելի պատրաստ է ժողովրդավարությանը, քան քաղաքական համակարգը10 մարտի 2009 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ճգնաժամային վիճակում է: Հայաստանը պետք է խորհի այդ ուղղությամբ եւ որոշակի քայլեր ձեռնարկի, այլ ոչ թե մտածի երկրում մարդու իրավունքների դրության առնչությամբ օտարերկրյա կազմակերպությունների եւ երկրների կողմից նախապատրաստած զեկույցների մասին: Այդ մասին 2008 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ներկայացման ընթացքում հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: «Ես կողմնակից չեմ, որպեսզի մարդու իրավունքների դրության մասին զեկույցը քաղաքական տարրեր պարունակի: Մեր զեկույցի նպատակը կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսության հաստատմանը նպաստելն է», - նշել է մարդու իրավունքների պաշտպանը: Նա նաեւ ավելացրել է, որ հանրապետության իշխանությունները կա'մ բացասական գնահատական են տվել, կա'մ անտարբերություն են դրսեւորել նախորդ զեկույցների նկատմամբ: «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օբյեկտիվ լինենք մեր գնահատականներում: Սակայն երբ մենք քննադատում ենք իշխանությունները, մեզ ընդդիմության կամակատար են անվանում, եւ ընդհակառակ: Դրանից ելնելով, կարող եմ ասել, որ այսօր Հայաստանի հասարակությունն ավելի պատրաստ է ժողովրդավարությանը, քան քաղաքական համակարգը», - ընդգծել է Արմեն Հարությունյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Արմավիրի Դողս բնակավայրում շչակ է գործարկվելու Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ Երևանում բողոքի ակցիաները վերսկսվել են․ 38 բերման ենթարկված կա Աբովյան փողոցում ոստիկանությունն ուժ է կիրառել և բերման ենթարկել ցույցի մասնակիցներին |