ՀՀ ՊՆ. Հայաստանի ԶՈՒ զինծառայության գործող ժամկետի փոփոխություն չի լինելու

PanARMENIAN.Net - Հայկական բանակի բարեփոխումներն ապահովում են երկրի անվտանգությունը եւ ոչ միայն վերազինում, այլեւ կառուցողական փոփոխություններ են ենթադրում բանակային կառույցում: Այդ մասին Երեւանի Ինժեներա-ճարտարապետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, Պաշտպանության նախարարությունը շարունակում է մեծ նշանակություն տալ բարոյա-հոգեբանական դաստիարակությանը երիտասարդության շրջանում: «Մենք Գործողությունների ծրագիր ենք ստորագրել Կրթության եւ գիտության նախարարության հետ, որը համատեղ միջոցառումների անցկացում է ենթադրում, մասնավորապես` ռազմական ճամբարների այցելում, ծանոթություն զինվորական կյանքի հետ: Բայց մեզ համար ամենակարեւորը եղել եւ մնում է զինծառայողների մարտական պատրաստությունը»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:



Նա նաեւ ասել է, որ զինծառայության գործող ժամկետի փոփոխություն չի լինելու: «Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է պատիվ համարի իր քաղաքացիական պարտքը կատարելն ու բանակում ծառայելը»,- ասել է Սեյրան Օհանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---