Արմեն Աշոտյան. Ինձ ՀՀ վարչապետի հրաժարականի մասին որեւէ պաշտոնական հայտարարություններ հայտնի չեն

PanARMENIAN.Net - «Ասեկոսեներն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը հրաժարական է տալու, չեն համապատասխանում իրականությանը եւ կանխամտածված տարածվում են որոշ ուժերի կողմից: Նման ապատեղեկատվություններն ուղղված են ՀՀ նախագահի դեմ, քանի որ նա ինքը վարչապետի պաշտոնում է նշանակել Տիգրան Սարգսյանին, եւ վարչապետը նրա թիմի մասն է կազմում»,- հայտնել է ՀՀ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ, կրթության եւ գիտության հարցերով խորհդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:



Տպագրության մեջ վարչապետի եւ ֆինանսա-տնտեսական բլոկի նախարարների հրաժարականի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո Արմեն Աշոտյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը` հայտնելով, որ իրեն այդ առիթով որեւէ պաշտոնական հայտարարություններ հայտնի չեն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---