Դավիթ Նալբանդյանը կորտ դուրս կգա Դեւիսի Գավաթի քառորդ եզրափակչում10 մարտի 2009 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանն ու Խուան-Մարտին Դել Պոտրոն Արգենտինայի հավաքական են հետ կանչվել Դեւիսի Գավաթի քառորդ եզրափակչում Չեխիայի հետ հանդիպմանը մասնակցելու համար: Արգենտինայի թիմի կապիտան Մոդեստո Վասկեսի խոսքով, Նալբանդյանն ու Դել Պոտրոն Արգենտինայի հավաքականի ամենաարժեքավոր թենիսիստներն են:«Նալբանդյանն ու Դել Պոտրոն ասել են, որ հանդես կգան հավաքականի կազմում, եթե քառորդ եզրափակիչ անցնեն եւ, իհարկե, հաստատեցին իրենց խոսքերը: Մոտ ժամականերում մենք որոշում կընդունենք, թե ով կմտնի Չեխիայի հավաքականի հետ հանդիպման թիմի կազմի մեջ»,- Վասկեսին մեջբերում է Reuters-ը: Նշենք, որ Նալբանդյանն ու Դել Պոտրոն բաց էին թողել 1/8 եզրափակչի հանդիպումը Նիդեռլանդների թիմի հետ, որն ավարտվել էր լատինամերիկացիների համոզիչ հաղթանակով` 5:0 հաշվով: Նալբանդյանը չկարողացավ խաղալ վիրուսային ինֆեկցիայի պատճառով, իսկ Դել Պոտրոն խնդրեց ազատել իրեն հանդիպմանը մասնակցելուց: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |