Նիկոլայ Բորդյուժա. ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ՀԱՊԿ հետ երկխոսության

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ն պետք է միասին աշխատեն Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ստեղծման համար: Այդ մասին Բրյուսելում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այսօր Եվրոպայի անվտանգության համակարգը ձախողման եզրին է: Եվրոպական անվտանգության ճարտարապետությունը պետք է վերանայվի»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:



Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ընդհարման համար ինքը պատճառներ չի տեսնում: «Մենք պատրաստ ենք միավորել մեր ջանքերը: Երկու կառույցներն էլ զբաղվում են անվտանգության խնդիրներով, ինչպիսիք են պայքարը ահաբեկչության, թմրադեղերի ապօրինի առքուվաճառքի եւ ապօրինի գաղթի դեմ: Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում ՀԱՊԿ-ն ձգտել է ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության, բայց, ցավոք, Ալյանսը դեռ պատրաստ է չէ մեզ հետ երկխոսության»,- նկատել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հաղորդում է The Earth Times-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---