Գյումրիում բացվել է «Ռոստելեկոմի» նոր և ժամանակակից սպասարկման սրահը

Գյումրիում բացվել է «Ռոստելեկոմի» նոր և ժամանակակից սպասարկման սրահը

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Գյումրիում բացվել է «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքի և սպասարկման նոր սրահը։ Ընկերությունն այսուհետ իր ծառայությունները կմատուցի և բաժանորդներին կսպասարկի Բագրատունյաց հրապարակ, 8 շենք, 2/1 հասցեում։

Վաճառքի և սպասարկման նոր սրահը հնարավորություն կտա բաժանորդներին ստանալ բարձրակարգ սպասարկում առավել հարմարավետ պայմաններում։

Ընկերության վաճառքի և սպասարկման սրահի բացմանը ներկա էին գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և Գյումրիի քաղաքապետ Հայկ Սուլթանյանը։

«Գյումրին մեր ընկերության համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Գյումրին այն առաջին քաղաքներից է, որտեղ մեր ընկերությունը դեռ 2012 թվականից սկսել է ծառայություններ մատուցել, և մեզ համար շատ կարևոր է Գյումրիի մեր բաժանորդների սպասարկումը դարձնել առավել հարմարավետ։ Նոր սրահը նույն ջերմությամբ և պատրաստակամությամբ կընդունի ցանկացած հաճախորդի՝ տրամադրելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ բարձրակարգ սպասարկում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Շատ կարևոր է, որ մեր բնակչության համար հասանելի լինեն նորարարական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության բարձրորակ ծառայությունները։ Ռոստելեկոմը դա կարող է լիարժեք ապահովել։ Մենք ուրախ ենք այս գրասենյակի բացման կապակցությամբ և հուսով, որ այս գրասենյակը կնպաստի նաև մեր հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը։

Ընկերությունը, նոր ՎՍՍ-ի բացման կապակցությամբ, պատրաստել էր նաև անակնկալ գյումրեցիների համար։ Բոլոր նրանք, ովքեր մայիսի 6-8-ը ներառյալ կբաժանորդագրվեն ընկերության ծառայություններին նորաբաց ՎՍՍ-ում, ծառայությունների մատուցման առաջին 2 ամիսը կստանան կես գնով և իհարկե անակնկալ նվեր՝ ընկերության կողմից։

Վաճառքի և սպասարկման սրահը բաց է երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-19:00 և շաբաթ օրը՝ 10:00-15:00։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---