Զոհրաբյան․ ՀՀ ԶՈւ պահպանության տարածքում զինվոր են գերեվարում՝ այս աղետը պետք է կանգնեցնել

Զոհրաբյան․ ՀՀ ԶՈւ պահպանության տարածքում զինվոր են գերեվարում՝ այս աղետը պետք է կանգնեցնել

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով մայիսի 27-ի առավոտյան 6 հայ զինծառայողի գերեվամանը Գեղարքունիքում, դա որակել է աղետ, որը պետք է կանգնեցնել։

«ՀՀ զինված ուժերի պահպանության տարածքում 6 զինվորի են գերեվարում, առևանգում, գետնին պառկեցնում՝ այս աղետը կանգնեցնել է պետք»,- ասել է Զոհրաբյանը։

Նա հիշեցրել է, որ ադրբեջանցիները մայիսի 12-ից հատել են ՀՀ պետական սահմանը, զինվոր են սպանում, ամեն օր սահմանային ծեծկռտուքներ են տեղի ունենում, հիմա էլ՝ գերեվարում, իսկ «պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով հայտարարություններ է անում՝ կոչ անելով ադրբեջանական զինուժին դուրս գալ ՀՀ տարածքից»։

«Այդ ամենը մեկ բանի վկայությունն է՝ այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը, հիմա այս իշխանության ներկան Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է, իսկ հետո ասում եք՝ կա ապագա։ Ես սարսափում եմ մտածել ձեզ հետ ապագայի մասին»,-ասել է պատգամավորը։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանցիները ՀՀ ԶՈւ 6 զինծառայողի են գերեվարել։ Նրանք գերեվարվել են Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---