VBET-ը՝ ֆուտբոլի Հայաստանի կանանց չեմպիոն «Հայասայի» տիտղոսային հովանավոր

VBET-ը՝ ֆուտբոլի Հայաստանի կանանց չեմպիոն «Հայասայի» տիտղոսային հովանավոր

PanARMENIAN.Net - VBET ընկերությունը դարձել է ֆուտբոլի Հայաստանի կանանց չեմպիոն «Հայասա» ակումբի տիտղոսային հովանավորը:

«Հայասա» ակումբը ստեղծվել է 2020թ.` Գյումրիում, և առաջին անգամ մասնակցելով ֆուտբոլի կանանց Բարձրագույն խմբի առաջնությանը՝ դարձել չեմպիոն: Ակումբի գլխավոր թիմը դուրս է եկել նաև Հայաստանի գավաթի եզրափակիչ, որը կայանալու է հունիսի 6-ին, իսկ ֆուտզալի թիմը 2021թ. հաղթել է Ֆուտզալի Հայաստանի կանանց բաց առաջնությունում: «Հայասան» ամռանը Հայաստանը ներկայացնելու է ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

«Հիմնելով կանանց ֆուտբոլային ակումբ Գյումրիում՝ մենք հեռուն գնացող նպատակներ ունենք՝ զարգացնելու կանանց ֆուտբոլը Շիրակի մարզում և «Հայասա» ակումբը դարձնելու ֆուտբոլային բրենդ: Այդ գործում շատ կարևոր է VBET ընկերության նման ամուր և ոլորտում մեծ փորձառություն ունեցող գործընկերոջ հետ գործակցությունը»,- նշել է «Հայասա» ակումբի հիմնադիր և սեփականատեր Արտակ Գյոլեցյանը:

«Շատ ոգևորված ենք «Հայասա» հետ համագործակցության մեկնարկի կապակցությամբ, քանի որ ակումբը իր առջև դրած նպատակներում երկու կարևոր հանգամանք է շեշտադրում՝ զարգացնել կանանց ֆուտբոլը, և դա անել մեծ սպորտային ավանդույթներ ունեցող Շիրակի մարզում: Հուսով ենք՝ առաջիկայում բացի Հայաստանի չեմպիոնի տիտղոսից «Հայասայի» հետ նաև այլ հաղթանակներ տոնելու առիթներ կունենանք»,-նշել է VBET ընկերության սպորտային համագործակցությունների ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---