Տոնոյան․ ԲՀԿ-ի կարգախոսն է՝ «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» 7 հունիսի 2021 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Այս կարգախոսը բացարձակապես պատահական չէ ընտրված: Այսօր մեր երկրի բացարձակ առաջնահերթությունը, իհարկե, անվտանգությունն է, և դրանից հետո նոր տնտեսության զարգացումը և, բնականաբար, հզոր պետության ստեղծումը»,- ասել է նա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Տոնոյանի խոսքով՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ակտիվ մասնակցություն է ունենալու ԲՀԿ քարոզարշավին։ «Գագիկ Ծառուկյանն անձամբ բոլոր 10 մարզում ունենալու է հանդիպումներ մարզկենտրոններում և քաղաքներում, անձամբ է ներկայացնելու կուսակցության ծրագիրը և նախընտրական այն պլատֆորմը, որով մենք մասնակցելու ենք ընտրություններին»,-ասել է Տոնոյանը: Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը հիմնված է իրատեսական հիմքերի վրա, հաշվի են առնվել բոլոր առաջնահերթությունները, որոնք ծառացած են պետության առջև։ «Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մշակվել է 30 կետ, որոնք բնականաբար ամբողջությամբ չեն ներկայացնում խնդիրների լուծման մեխանիզմների սպեկտորը, սակայն սրանք առաջնահերթ քայլերն են, որոնք անհրաժեշտ է իրականացնել, իսկ իշխանության գալուց հետո, բնականաբար, բոլոր մեխանիզմները հանգամանորեն կներկայացնենք»,- ասել է Տոնոյանը: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |