Տիգրան Բարսեղյանը՝ Ղազախստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

Տիգրան Բարսեղյանը՝ Ղազախստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է Ղազախստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստ։

Նրա արժեքն ավելացել է կես միլիոն եվրոյով՝ հասնելով €2․5 մլն-ի, գրում է Prosports.kz-ն։

Այսպիսով Բարսեղյանն առաջ է անցել նախկինում ամենաթանկարժեքը համարվող Յացեկ Գուրալսկուց «Կայրատից», որը վնասվածքի պատճառով չի մասնակցում Եվրո-2020-ին և պահպանել է իր արժեքը՝ €2․3 միլիոնը։

Ֆուտբոլիստների վարկանիշերը ներկայացրել է Transfermarkt-ը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---