«Պատիվ ունեմ» դաշինքը ևս կվիճարկի արտահերթի արդյունքները ՍԴ-ում

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս կվիճարկի արտահերթի արդյունքները ՍԴ-ում

PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, խոսնակ Սոս Հակոբյանն ասել է, որ արձանագրված բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ազատ, արդար ընտրություններ անցկացնելուն, խոչընդոտելուն, կներկայացվեն, այդ թվում՝ վարչական ռեսուրսի, շրջիկ խմբերի կիրառումը, ատելության խոսքը, Հանրային ՀԸ եթերաժամանակի ոչ հավասար տրամադրումը, գրում է «Փաստինֆոն»։

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները մի շարք քաղաքական ուժերի կողմից կասկածի տակ են դրվում։ Ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում հայտնի դարձավ, որ երեք քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ դիմումներ են ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնք, սակայն մերժվել են։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան: Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանն ասել էր․ «Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները, գործ ունենք մոտ 200,000 քվեի հետ, ինչն ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---