Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթել է թուրք շախմատիստուհուն

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը կանանց Գրան-պրիի առաջին շրջանի 8-րդ փուլում, խաղալով սեւերով, հաղթել է թուրք շախմատիստուհի Յիլդիզ Բեթյուլ Քեմրեին: Սա Դանիելյանի չորրորդ հանդիպումն է այս մրցաշարում: Նա մեկ պարտություն է կրել եւ 3 անգամ ոչ ոքի է խաղացել: Սա նրա չորրորդ հաղթանակն էր մրցաշարում: 8-րդ փուլից հետո Դանիելյանը 5,5 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: 7 միավորով աղյուսակը գլխավորում է չին Չժաո Սյուէն, որը հաղթեց իր հայրենակցուհի Իֆան Խոուին, որն էլ, իր հերթին 6,5 միավորով տեղափոխվեց երկրորդ հորիզոնական: 3-րդ տեղում է հնդկուհի Համփի Քոներուն: Նա հաղթեց ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովային:



Գրան-պրիի առաջին շրջանի 9-րդ փուլում Դանիելյանը սպիտակներով կխաղա Էկվադորի ներկայացուցիչ Ֆիերո Բակերո Մարտայի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---