Լևոն Արոնյանը` Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը` Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

Արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի խաղային երկրորդ օրը ևս Արոնյանը հաղթանակ է գրանցել՝ պարտության մատնելով Վլադիսլավ Արտեմիևին 2:0 հաշվով, տեղեկացնում է Արմենպրեսը։

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ավելի վաղ նա հայտարարություն էր տարածել, տեղեկացնելով, որ շախմատում առկա խնդիրների պատճառով, որոշել է միանալ ԱՄՆ հավաքականին և հեռանում է Հայաստանից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---