Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին29 ապրիլի 2024 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ապրիլի 28–ի հեռախոսազրույցում հորդորել է նրան շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները և ազատել անարդարացի ձերբակալվածներին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ։ Նա հավելել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել այդ բանակցություններին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենը ողջունել է Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և կարևորել է այն երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Բլինքենը ողջունել է ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի կալանքը տնային կալանքով փոխարինումը և նրան կալանքի բոլոր ձևերից շուտափույթ ազատ արձակելու կոչ արել։ Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել երկրում անարդարացիորեն ձերբակալվածներին։ Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության Ալիևը հեռախոսազրույցում ասել է, որ ՀՀ հետ ձեռք բերված սահմանազատման պայմանավորվածությունը երկկողմանի հիմունքներով վարվող բանակցությունների արդյունք է երկխոսության և փոխըմբռնման պայմաններում։ Նա ընդգծել է, որ դրական է գնահատում սահմանազատման գործընթացից հետո երկու երկրների սահմանին դեմարկացիայի՝ սահմանագծման աշխատանքների մեկնարկը, գրում է Haqqin.az-ը։ Ալիևն ասել է, որ ղազախական կողմի առաջարկով առաջիկայում Ալմաթիում կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը դեմ է «բաժանարար գծերին Հարավային Կովկասում»։ Ալիևը նաև ասել է, թե «Ադրբեջանը հավատարիմ է իր պարտավորություններին մարդու իրավունքների ոլորտում և որ Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները»։ Նույն օրը՝ ապրիլի 28–ին, Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |