Ջավախքում 2 նոր «ԱրՄաթ» կբացվի

Ջավախքում 2 նոր «ԱրՄաթ» կբացվի

PanARMENIAN.Net - Ջավախքում 2 նոր «ԱրՄաթ» կբացվի։

Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունը: Հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, «ԱրՄաթի» պաշտոնական բացում կլինի Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում, տեղեկացնում է Akhaltskha.net-ը։

Այժմ Նինոծմինդայի «ԱրՄաթ» է հաճախում 105, Օլավերդ՝ 48 երեխա։ Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացումը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվությունն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ:

«ԱրՄաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ), Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համագործակցությամբ և անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---