J&J-ը և AstraZeneca-ն հետազոտում են թրոմբոզի ռիսկի նվազումը պատվաստանյութերի մոդիֆիկացիայի դեպքում

J&J-ը և AstraZeneca-ն հետազոտում են թրոմբոզի ռիսկի նվազումը պատվաստանյութերի մոդիֆիկացիայի դեպքում

PanARMENIAN.Net - Johnson & Johnson, AstraZeneca ընկերությունները և Օքսֆորդի համալսարանը հետազոտություններ են իրականացնում՝ պարզելու համար, թե արդյոք կարող է կորոնավիրուսի դեմ իրենց պատվաստանյութերի պոտենցիալ մոդիֆիկացիան նվազեցնել կամ վերացնել թրոմբոզի առաջացման վտանգը։ Այդ մասին տեղեկացրել է The Wall Street Journal-ը՝ իր աղբյուրներին հղումով։

Ըստ այդ աղբյուրների, անկախ գիտնականներն ԱՄՆ-ից, Կանադայից և Եվրոպայից, մասնակիորեն հաստատում են պատվաստումից հետո թրոմբի առաջացման հավանականության վարկածը։ Դա հույս է ներշնչում, որ հնարավոր կլինի պարզել դրա պատճառներն ու արդեն 2022-ին մոդիֆիկացիայի ենթարկել պատվաստանյութերը, գրում է «Վեդոմոստին»։

Johnson & Johnson-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը կողմ է հետազոտությունները շարունակելուն և այժմ աշխատում է բժշկության ոլորտի փորձագետների և առողջապահության համաշխարհային մարմինների հետ։ AstraZeneca-ում ևս նշել են, որ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ։

Ըստ Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում արված հաշվարկերի, AstraZeneca պատվաստումից հետո թրմոբի առաջացման ռիկսը կազմում է 1-2 դեպք 100,000 պատվաստվածից։ AstraZenecа-ի պարագայում թրոմբի ռիսկի մասին խոսել էր նաև EMA-ն՝ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը, սակայն ԱՀԿ-ն հայտարարեց, որ դրա ապացույցները չկան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---