Սիսիանի համայնքապետը հրաժարական է տվել

Սիսիանի համայնքապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ նա զբաղվելու է ԱԺ պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ:

«ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում»,-ասվում է գրառման մեջ:

Սարգսյանը կալանավորված է։ Նա պատգամավորական մանդատ է ստացել «Հայաստան» դաշինքնի ցուցակով, սակայն ԿԸՀ թույլտվությամբ ձերբակալվել է, իսկ հետո` կալանավորվել:

Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (պաշտոնեական կեղծիքը)։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---