Բարաք Օբաման հանդես է եկել Իրանի ժողովրդին հղված աննախադեպ ուղերձով

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Իրանի ժողովրդին հղված աննախադեպ ուղերձով: Նա առաջարկել է վերջ դնել 30-ամյա ժամանակաշրջանին, երբ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հարաբերություններում թշնամություն ու անվստահություն էր տիրում:



Իրանական նոր տարվա կապակցությամբ իր ելույթում Օբաման ասել է, որ ցանկանում է կարգավորել փոխգործակցությունն Իրանի հետ, որը կլիներ ազնիվ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված: Ամերիկայի առաջնորդի խոսքերով, ինքն անհանբեր սպասում է այն ժամանակին, երբ հին տարաձայնությունները կհաղթահարվեն ե նոր հնարավորություններ կհայտնվեն համագործակցության եւ առեւտրի համար: «Իրանն արժանի է աշխարհում իր օրինական տեղը զբաղեցնելու, սակայն դա պետք է տեղի ունենա խաղաղ միջոցներով, այլ ոչ թե ահաբեկչության կամ զենքի սպառնալիքի եղանակով: Իմ վարչակազմը կողմնակից է դիվանագիտությանը, ինչպես նաեւ կառուցողական շփումների հաստատմանը», - ընդգծել է ԱՄՆ նախագահը` Իրանում նովրուզի (մահմեդական նոր տարվա) տոնակատարության ժամանակ որոշ մերձավորարեւելյան հեռուստաալիքներին հեռարձակման համար տրված ուղերձում:



Այդպիսով, ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը հրաժարվում է Իրանի հանդեպ նախկին նախագահ Ջորջ Բուշի մեկուսացման քաղաքականությունից: Օբաման պատրաստակամություն է հայտնել Թեհրանի հետ դիվանագիտական կապերի հաստատման գործում, հաղորդում է BBC-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---