Նիկոլայ Բորդյուժա. Ես շատ կցանկանայի, որպեսզի Ադրբեջանը մասնակցեր ՀԱՊԿ գործունեությանը

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպությունը (ՀԱՊԿ) կողջուներ Ադրբեջանի հետ փոխգործակցությունը անվտանգության հարցերում: Այդ մասին Մոսկվայում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ես շատ կցանկանայի, որպեսզի Ադրբեջանը մասնակցեր ՀԱՊԿ գործունեությանը գոնե որոշ կոնկերտ խնդիրների շուրջ»,- ասել է Բորդյուժան:



Նրա խոսքով, Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ որոշ միջոցառումներին, ինչպիսիք են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ գործողությունները: «Ես գտնում եմ, որ եթե Ադրբեջանի համապատասխան ծառայությունները մասնակցեն ապօրինի գաղթի, թմրանյութերի, ահաբեկչության դեմ գործողություններին, դա կբարձրացնի Ադրբեջանի ներքին անվտանգությունը»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հաղորդում է Trend News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---