Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տուրիզմի ոլորտները առաջնային են Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի համար առաջնային են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տուրիզմի ոլորտները: Այդ մասին Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի նիստի ժամանակ հայտնեց McKinsey&Company միջազգային կոնսալտինգային ընկերության փորձագետ Անդրե Անտոնյանը: «Ավելի վաղ մենք արդեն գնահատել ենք հայկական տնտեսությունը, եւ այժմ այդ գնահատականները չեն փոխվել: Հայաստանի համար ամենահեռանկարայաին ճյուղերը տեղեկատվական տեխնոլոգիաներն ու տուրիզմն են, կարեւորություն է ներկայացնում նաեւ ալմաստի մշակման ճյուղը»,- ընդգծեց Անտոնյանը:



Մարտի 21-ին` Ազգային մրցունակության խորհրդի նիստի առաջին օրը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պատմեց, որ Հայաստանում քննարկվում է աշխարհում ամենաերկար ճոպանուղու կառուցման հնարավորությունը: Նրա կարծիքով, դա կբարձրացնի Տաթեւի վանքի տուրիստական գրավչությունը, որի վերականգնման տուրիստական ծրագրի շրջանակներում էլ կառուցվում է ճանապարհը:



Խոսելով Ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերի մասին` փորձագետը նշեց, որ ընտրված ճյուղերն ընդհանուր առմամբ ճշմարիտ են լինում, պարզապես հարկավոր է դրանք գրագետ կերպով կատարել: «Վարպետաց թաղամասի ու Տաթեւի համալիրի ծրագրերը շատ օգտակար են Հայաստանի համար: Գլխավորը, որպեսզի դրանք համաձայնեցված իրականացվեն»,- ասաց Անտոնյանը:



Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին պատմեց, որ Ազգային մրցունակության հիմնադրամի նիստի ժամանակ քննարկվեց e-government կամ «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը: Այդ նախագիծըը բոլոր պետական գերատեսչությունների միջեւ տեղեկատվության եւ փաստաթղթերի փոխանակության համակարգ է նախատեսում:



Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Սպիտակում Վարպետաց թաղամասի ստեղծման նախագծերը եւ տուրիզմի զարգացման հարցեր: Վարպետաց թաղամասը կդառնա ավանդական հայկական արհեստների զարգացման կենտրոն: «Ծրագիրը դրական արձագանք է ստանում, առաջարկներ կան համանման կառույցներ ստեծելու Գյումրիում ու Հայաստանի եւս մեկ քաղաքում»,- ավելացրեց Սարգսյանը: Նա նաեւ հաղորդեց, որ հիմնադրամի հետ համագործակցում են երկու նոր ներդնողներ, որոնցից մեկն իրականացնելու է կրթական ծրագրերի ամենամյա ֆինանսավորումը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---