Ղազինյանը հերթական՝ 10-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

Ղազինյանը հերթական՝ 10-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանը հերթական՝ 10-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Իշխանական խմբակցության անդամները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը։

Ընդդիմադիրները ներկա չէին նիստին։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հեռակա կարգով դիմել է նիստից բացակայող «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ հորդորելով նոր թեկնածություն առաջադրել։ Նա նշել է նաև, որ այս շրջապտույտը տրամաբանությունից դուրս է և պետք է հարցին օրենսդրական կարգավորում տալ։

Ըստ Դոնթի բանաձևի, պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---