Ռուսաստանը քննադատում է ԵՄ-ին «Արեւելյան գործընկերության» համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ԵՄ-ի համագործակցությունը հետխորհրդային տարածքի երկրների հետ չպետք է հակասի ԱՊՀ-ի նրանց պարտավորություններին: Հինգշաբթի ելույթ ունենալով Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հիշեցրել է, որ Եվրամիությունը փորձում է համաձայնության գալ ասոցիացիայի մասին, իսկ հեռանկարում նաեւ առեւտրի ազատ գոտու եւ ԵՄ-ի տնտեսությանն ինտեգրվելու մասին ԱՊՀ որոշ երկրների հետ: «Ռուսաստանի հարեւանների հետ ԵՄ-ի համագործակցության նման կառուցվածքը չպետք է հակասի ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում այդ երկրների ստանձնած ինտեգրացիոն պարտավորություններին»,-ասել է նա:



Ռուս դիվանագետը կարծում է նաեւ, որ Ռուսաստանում կասկածներ ունեն «Արեւելայն գործընկերություն» ծրագրի նպատակահարմարության առումով: «Մենք հարցեր ունենք «Արեւելյան գործընկերության» հավելյալ արժեքի մասին, Եվրոպական բարիդրացիական քաղաքականության համեմատ, որոնց օբյեկտները նույն պետություններն են, այն է` Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Բելառուսը»,-ասել է Նեստերենկոն:



Նա նաեւ կարծիք է հայտնել, որ հաճախ Արեւելյան գործընկերության քաղաքականությունը ընտրության առջեւ է կանգնեցնում ՌԴ հարեւաններին` «կամ դուք Եվրամիության հետ եք, կամ` Ռուսաստանի»: Ամբողջապես դա անդրադառնում է Բելառուսի հետ ԵՄ հարաբերությունների վրա:



«Մոսկվայի համար չեն կարող աննկատ մնալ Մինսկի վրա ճնշում գործադրելու փորձերը նրա ընտրած արտաքին քաղաքական եւ ներքաղաքական կուրսի առնչությամբ»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---