Հայաստանի հավաքականում հանդես կգա բելգիական «Ստանդարտի» ֆուտբոլիստը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականում հանդես կգա Լյեժի «Ստանդարտ» ակումբի ֆուտբոլիստ Հրաչ Յագանը: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը:



«Յագանը լավ ֆուտբոլիստ է: Նա հանդես է գալիս Բելգիայի առաջնության առաջատարներից մեկի` «Ստանդարտի» կազմում: «Մենք ստուգեցինք նրան եւ խորհուրդ տվեցինք ՀՖՖ-ին օգնել նրան Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցում,-ասել Պոուլսենը,-միայն լեգիոներների օգնությամբ մենք կկարողանանք ձեւավորել ուղեժ հավաքական: Յագանը դրա վառ օրինակն է»:



Հրաչ Յագանը 20 տարեկան է: Նա խաղում է հարձակվող կիսապաշտպանի դիրքերից: Յագանն արդեն իսկ հասցրել է գոլ խփել «Ստանդարտի» կազմում «Տյուբիցայի» դեմ խաղում:



Էստոնիայի հավաքականի հետ խաղում նա Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել քաղաքացիության պատճառով: Սակայն մոտ ապագայում նա կկարողանա օգնել երիտասարդական հավաքականին 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղերում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---