ԵՄ-ն հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Novavax-ի պատվաստանյութին

ԵՄ-ն հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Novavax-ի պատվաստանյութին

PanARMENIAN.Net - Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Novavax արտադրողի պատվաստանյութին, որի կոմերցիոն անվանումն է Nuvaxovid։

Nuvaxovid-ն առաջին սպիտակուցային պատվաստանյութն է, որը հավանություն է ստացել Եվրոպայում։

ԵՄ երկրները կկարողանան օգտագործել պատվաստանյութը Եվրահանձնաժողովի հաստատումից հետո։

Սա Եվրամիությունում հավանություն ստացած 5-րդ պատվաստանյութն է։ Մինչ օրս հավանություն էին ստացել Moderna, Pfizer/BioNTech, Johnson&Johnson և AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն էր տվել Novavax-ի պատվաստանյութին դեկտեմբերի 17-ին։ Այն դարձավ ԱՀԿ կողմից հավանություն ստացած 8-րդ պատվաստանյութը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---