Ֆուտզալ. «Գյումրու» թիմին տեխնիկական պարտություն են տվել

PanARMENIAN.Net - «Գյումրի» ֆուտզալի թիմին ՀՖՖ հանձնաժողովի որոշմամբ անցյալ շաբաթ տեխնիկական պարտություն են տվել (0:3) մարտի 8-ին Հրազդանից համանուն թիմի հետ Հայաստանի ֆուտզալի առաջնության 10-րդ փուլում կայացած հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ՀՖՖ մամլո ծառայությունում:



Գյումրեցիները հանդիպմանը դաշտ էին հանել մի ֆուտբոլիստի, որը չէր ներկայացվել հանդիպման համար: ՀՖՖ օրենսդրության կետ 11 հոդված 21-ի համաձայն, Գյումրու թիմը նույնպես տուգանվել է 50 000 դրամի չափով:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---