«Ռոստելեկոմը» հայաստանյան բիզնեսը վաճառել է «Տաշիրին»

«Ռոստելեկոմը» հայաստանյան բիզնեսը վաճառել է «Տաշիրին»

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ GNC Alfa-ն, որին պատկանում է «Ռոստելեկոմ» հոլդինգը։

GNC Alfa ընկերությունը 2012 թվականին գնել էր ռուսական «Ռոստելեկոմ» հոլդինգը Filor Ventures Ltd օֆշորային ընկերության միջոցով։

Գործարքը հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Գնորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է (որը պատկանում է «Տաշիր» ընկերությանը) և Ռուսաստանի քաղաքացի Արման Ունանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է 2․5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1․5-ից մինչև 1․8 մլրդ դրամ (3-3․5 մլն դոլար)՝ GNC Alfa-ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։

«Տաշիրը» GNC Alfa ընկերությունը գնել է Molitro Holdings Ltd օֆշորային ընկերության միջոցով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետական անվտանգության մարմիններից եզրակացություն է ստացել, որ օֆշորային ընկերությունների մասնակցությունը չի հակասում երկրի շահերին: Գործարքի չափը չի հրապարակվում, ըստ ռուսական ԶԼՄ-ների` GNC Alfa-ի նախնական գինը 25 մլն դոլար է գնահատվել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---