Միրզոյանն Անթալիա մեկնելու մեջ խնդիր չի տեսնում. Որոշում դեռ չկա

Միրզոյանն Անթալիա մեկնելու մեջ խնդիր չի տեսնում. Որոշում դեռ չկա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Անթալիա մեկնելու մեջ խնդիր չի տեսնում և հարցը դեռ քննարկվում է։

Նա նշել է, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը դեռ հստակ որոշում չունի՝ Անթալիա կմեկնե՞ն Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը, թե ոչ։ Նա ասել է, որ դա երկկողմ այց չէ և այդ համատեքստում պետք չէ դիտարկել, գրում է Panorama.am-ը։

«Այն միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ եթե շաղկապենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,-ասել է նա։

Հունվարի 27-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հնարավոր է մասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին։

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---