Փաշինյան․ Խաչատուրյանին առաջադրել է 65 պատգամավոր, նշանակում է՝ նա կընտրվի մարտի ընտրություններում

Փաշինյան․ Խաչատուրյանին առաջադրել է 65 պատգամավոր, նշանակում է՝ նա կընտրվի մարտի ընտրություններում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի պաշտոնում և, քանի որ նա առաջադրվել է ԱԺ 65 պատգամավորի կողմից, դա վստահություն է ներշնչում, որ նա կընտրվի այդ պաշտոնում:

Փաշինյանը հավելել է, որ նախագահի ընտրությունները կայանալու են մարտին՝ մինչ այդ Խաչատուրյանը շարունակելու է կատարել նախարարի իր պարտականությունները։

«Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չէ, հուսով եմ՝ այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել միասին կառավարությունում», - ասել է վարչապետը։

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար վարչապետին և ՔՊ-ական պատգամավորներին, որոնք առաջադրել են իր թեկնածությունը:

Փաշինյանը նշել է, որ ըստ Սահմանադրության ՀՀ նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում՝ առաջնորդվելով համազգային շահերով։

Նա նաև ասել է, որ ՔՊ խմբակցության որոշ պատգամավորներ չեն ստորագրել Վահագն Խաչատուրյանին նախագահի թեկնածու առաջադրելու փաստաթուղթը տեխնիկական-իրավական պատճառներով։

Վարչապետը նաև հավելել է, որ Խաչատուրյանի թեկնածության մասով ՔՊ կուսակցության վարչության և ՔՊ խմբակցության միջև կա ներդաշնակություն, ինչ վստահություն է տալիս, որ առնվազ երկրորդ փուլով նախագահի ընտրությունը կկայանա։

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում, եթե այն հետ չի վերցվում 7 օրվա ընթացքում։ Հրաժարականն ուժի մեջ է մտել հունվարի 31-ին։ Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---