Միրզոյան․ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դրական կազդի զուգահեռ ընթացող գործընթացների վրա

Միրզոյան․ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դրական կազդի զուգահեռ ընթացող գործընթացների վրա

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի, որ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին փոխվի, ասել է, որ չլուծված խնդիրների լուծումը և հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կթողնեն ամբողջ տարածաշրջանի վրա։

«Հարաբերությունների կարգավորումը բոլոր զուգահեռ ընթացող գործընթացների վրա դրական ազդեցություն կթողնի, և որքան էլ արժի երևույթները երբեմն առանձին դիտարկել, իհարկե, փոխկապակցվածություն կարող է լինել»,- ասել է Միրզոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ինչ վերաբերում է Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելուն` Միրզոյանը նշել է, որ հայկական կողմին ժամկետ չի փոխանցվել, այլ միայն մասնակցության հրավեր։ Նրա խոսքով` ողջամիտ ժամկետներում կտեղեկացնեն հրավիրող կողմին մասնակցել-չմասնակցելու մասին։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ մարտի 11-13-ն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական 2-րդ ֆորումը: Նա ասել էր, որ ֆորումին մասնակցության հրավեր են ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---