Ըստ Moderna-ի գլխավոր տնօրենի` Covid-19-ի պանդեմիան մոտ է ավարտին

Ըստ Moderna-ի գլխավոր տնօրենի` Covid-19-ի պանդեմիան մոտ է ավարտին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող ամերիկյան Moderna ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է` «խելամիտ կլինի ենթադրել», որ աշխարհը մոտնեւոմ է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտական փուլին։

«Կարծում եմ, որ դա խելամիտ սցենար է»,-ասել է նա CNBC Squawk Box Asia-ին տված հարցազրույցում։

«80 տոկոս հավանականությամբ, օմիկրոնի կամ SarsCov-2 վիրուսի զարգացմանը զուգահեռ մենք կտեսնենք նվազող վիրուլենտությամբ վիրուսներ»,-ասել է նա։ Նա նաև հավելել է, որ կա ևս մեկ սցենար՝ «20 տոկոսի սցենարը, երբ կարող ենք տեսնել հաջորդ մուտացիան, որն օմիկրոնից ավելի վտանգավոր կլինի»,-ասել է նա, գրում է CNBC-ն։

«Կարծում եմ, աշխարհի բախտը բերել է, որ օմիկրոնը ոչ շատ վիրուլենտ էր, սակայն, այնուամենայնիվ, տեսնում ենք, թե ինչպես են հազարավոր մարդիկ ամեն օր մահանում օմիկրոնի պատճառով»,-ասել է նա։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, վերջին 7 օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդության 15․47 մլն նոր դեպք և 73,162 մահ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---