ՌԴ-ն ուղղաթիռային գրոհ է անցկացրել Կիևից 20 կմ հեռավորության վրա գտնվող Գոստոմելի մերձակայքում

ՌԴ-ն ուղղաթիռային գրոհ է անցկացրել Կիևից 20 կմ հեռավորության վրա գտնվող Գոստոմելի մերձակայքում

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել են Կիև քաղաքի մերձակայքում գտնվող Գոստոմել ավանի մոտ ռուսական ուղղաթիռների գրոհի ապացույցներ։

Տեսանյութերից մեկում երևում է մի քանի տասնյակ ուղղաթիռի ցածր թռիչքը, մյուսում՝ ուղղաթիռներից մեկի խոցումը։

Արդեն գետնի վրա խոցված ուղղաթիռի պատկերից պարզ է, որ գրոհին մասնակցել են նաև նորագույն ԿԱ-52 ուղղաթիռները։

Ավանը Կիևից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում։

Գոստոմելում է գտնվում «Անտոնով» ընկերության օդանավակայանը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։

Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---