ՄԱԿ․ Ուկրաինայում առնվազն 474 քաղբնակիչ է զոհվել

ՄԱԿ․ Ուկրաինայում առնվազն 474 քաղբնակիչ է զոհվել

PanARMENIAN.Net - Մարտի 7-ի դրությամբ ՄԱԿ-ը Ուկրաինայում, քաղաքացիական բնակչության շրջանում, առնվազն 474 զոհվածի և 861 վիրավորի մասին է հայտնել։

Նշվում է, որ սպանվածների թվում 97 տղամարդ կա, 54 կին, 8 տղա և 4 աղջիկ, ինչպես նաև 17 երեխա և 294 մեծահասակ, որոնց սեռը դեռ հայտնի չէ։ Այդ տվյալները հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը։

Դոնեցկի և Լուգանսկի շրջանում 545 տուժած կա՝ 6 սպանված և 44 վիրավոր, գրում է Vesti.ua-ն։

Նշվում է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ մասը գրանցվել է մեծ խոցելիության պայթուցիկ զենքի կիրառման հետևանքով, այդ թվում՝ «ծանր հրետանու և համազարկային ռեակտիվ համակարգերի, հրթիռային և ավիացիոն հարվածների արդյունքում»։

ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նշել է, որ «իրական թվերը շատ ավելին են, քանի որ տեղեկատվությունն այն վայրերից, որտեղ ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում, ուշացումով է հասնում, իսկ լուրերից շատերը հաստատման կարիք ունեն»։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---