Հայաստանի եւ Թուրքիայի համար շահեկան է բաց սահման ունենալ

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին հայ-թուրքական սահմանի բացումը միանգամայն հնարավոր է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ես առհասարակ չեմ ընդունում «փակ սահման» հասկացությունը 21-րդ դարում, դա անհեթեթություն է: Իսկ Հայաստանի համար սահմանի բացման շահն ակնհայտ է: Մենք ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կունենանք Եվրոպայի հետ, ինչը կթեթեւացնի եւ կէժանացնի բեռների տեղափոխումը: Դա ե'ւ ելք է դեպի ծով, ե'ւ, վերջապես, ելք դեպի Թուրքիայի արեւելյան շրջաններ (Արեւմտյան Հայաստան)»,- նշել է հայ քաղաքագետը:



Նրա խոսքով, հայկական ներդրումները կարող են օգնել այդ շրջանների վերածնմանն ու բարգավաճմանը: «Թուրքիայում նույնպես շահեկան է բաց պահել Հայաստանի հետ սահմանը նույն այն պատճառներով, որոնք ես նշեցի»,- ընդգծել է Իսկանդարյանը:



Wall Street Journal ամերիկյան հրատարակությունը, վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Թուրքիան եւ Հայաստանն արդեն ապրիլի 16-ին կարող են բացել սահմանը եւ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Կողմերի պաշտոնական ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---