Իսրայելը հազիվ թե կանխարգելիչ հարված հասցնի Իրանին այս տարվա ընթացքում

PanARMENIAN.Net - Իսրայելը հազիվ թե կանխարգելիչ հարված հասցնի Իրանին այս տարվա ընթացքում, համոզված է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Այդպիսով, ինչպես հայտարարել է Պենտագոնի ղեկավարը The Financial Times-ը, դեռեւս ժամանակ կա, համոզելու համար Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագիրը շարունակելուց:



«Ես այսպես կասեմ` ես կզարմանայի, եթե նրանք այդ քայլին դիմեին այս տարի»,-հայտարարել է Գերյթսը: Այն հարցին, թե երբ Իրանը կհասնի «կարմիր գծին», Գեյթսը պատասխանել է, թե 1-3 տարվա ընթացքում, հաղորդում է InoPressa-ն:



Մարտի կեսերին ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը հրապարակել է «Հետազոտություն Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին Իսրայելի կողմից հարվածելու հնարավորության մասին» զեկույցը:



Ինչպես նշում են վերլուծաբանները, եթե կանխարգելիչ հարվածի մասին որոշում կայացվի, Իսրայելը կարող է օգտագործել բալլիստիկ հրթիռներ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար: Ընդ որում, Իրանի միջուկային ծրագրի Նատանցում, Իսֆահանում եր Արակում գտնվող առանցքային օբյեկտները «լրջորեն վնասելու կամ ոչնչացնելու համար 42 հրթիռը բավարար կլինի:



ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի շեմին, որը տեղի կունենա ապրիլի 3-4 Ստրասբուրգում եւ Կելեում, Ռոբերտ Գեյթսն անդրադաձրել է նաեւ աֆղանական թեմային: Հարկ է նշել, որ խաղաղ կարագավորումն Աֆղանստանում հայտարարվել է Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:



Գեյթսը, որ բազմիցս փորձել է համոզել եվրոպացիներին որքան հնարավոր է շատ ստորաբաժանումներ գործուղել Աֆղանստան, այժմ պնդում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում խոսքն այլ բանի մասին է գնալու: Օրինակ, կառաջարկվի Աֆղանստան գործուղել գյուղատնտեսության, առողջապահության եւ ջրամատակարարման ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ աֆղանական ոստիկանության պատրաստվածության բարձրացման համար տեսուչների: «Մեզ մարզիչներ են հարկավոր աֆղանակն ազգային ոստիկանության համար: Իսկ ահա եվրոպացիներն այդ ոլորտում հատուկ հմտություններ ունեն»,-հայտարարել է Գեյթսը, առանձնակի նշելով Ֆրանսիան, Իսպանիան ու Իտալիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---