Հայ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում՝ 2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ

Հայ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում՝ 2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում՝ 2 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ:

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Ընդ որում եզրափակիչ մրցաշարում Տոնականյանը հաղթել է նոկաուտով, իսկ աշխարխի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։

57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը արժանացել է բրոնզե պարգևի, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Մրցաշարին մասնակցել է 21 երկրի ներկայացուցիչ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---