«Մոսկվա» հածանավում պայթյուն է եղել

«Մոսկվա» հածանավում պայթյուն է եղել

PanARMENIAN.Net - «Մոսկվա» հրթիռային հածանավում բռնկված հրդեհի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել՝ զինամթերքն է պայթել։ Նավը լրջորեն վնասվել է, անձնակազմն ամբողջությամբ տարհանվել։

Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, գրում է «Կոմերսանտը» ՌԴ ՊՆ վրա հղումով։

Հայտնի չէ, թե պատահարի ժամանակ որտեղ է եղել նավը։ Դեռևս ապրիլի 10-ին այն Սևաստոպոլում էր։

ՌԴ ՊՆ հաղորդագրությունից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչները տեղեկություններ էին տարածում այն մասին, որ նավը գրոհի է ենթարկվել Օդեսայից՝ «Նեպտուն» հրթիռներով։

Պարբերականը գրում է, որ, ըստ որոշ տվյալների, «Սևծովյան նավատորմի դրոշակակիրը մասնակցել է Ուկրաինայում հատուկ գործողությանը»։ «Այդ թվում, 2022թ․ փետրվարին նավն օգտագործվել է Զմեինի կղզու վրա հարձակման ժամանակ, որի արդյունքում 82 ուկրաինացի զինծառայող գերի հանձնվեց»,-ասվում է հրապարակման մեջ։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---