Մայիսի 1-ից Beeline-ը ՀՀ-ում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով26 ապրիլի 2022 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Telecom Armenia-ն ավարտում է վերաբրենդավորման գործընթացը, որը մեկնարկել էր «Վեոն Արմենիա»-ի (ապրանքանիշը՝ Beeline) 100% բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո։ Մայիսի 1-ից Beeline ապրանքանիշը դուրս կգա Հայաստանում գործածությունից, իսկ Team Telecom Armenia-ն, օգտագործելով առաջին կապի օպերատորի հարուստ փորձը, կշարունակի ու առավել ակտիվ քայլերով կմտնի իր ռազմավարական ծրագրերի գործնական փուլ։ Վերաբրենդավորմանը զուգահեռ ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: NGN ցանցը արդեն հասանելի է Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայքներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Գնդեվազ գյուղում։ Բացի այս, վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում՝ 4G տեխնոլոգիան ներդնելով մոտ 80 գործող կայաններում և ստեղծելով տասնյակ արդիական բջջային կայաններ։ Առաջիկայում նոր NGN ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին, Team-ի հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանների և «Վեոն Արմենիա»-ի միջև գործարքի արդյունքում, հեռահաղորդակցության ոլորտում ամենամեծ ընկերություններից մեկը կրկին դարձավ հայկական։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |