Արսեն Ջուլֆալաքյանը դուրս է եկել Հունա-հռոմեական ըմբշամարտի ԵԱ եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը իր գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալաքյանի ղեկավարությամբ այսօր սկսել է իր ելույթները ապրիլի 3-ին մեկնարկած Հունա-հռոմեական ըմբշամարտի ԵԱ մրցությանը:



Հայաստանը մրցությանը դասականներից ներկայացնելու են 7 ըմբշամարտիկներ, որոնցից երեքն այսօր ավարտեցին իրենց ելույթները:



Ռոման Ամոյանը, որը ելույթ է ունենում 55 կգ քաշային կարգում, հաղթանակ է տարել իր առաջին մենամարտում ուկրաինացի Վյուգար Ռագիմովի հետ եւ, դուրս գալով մեկ ութերորդ եզրափակիչ, զիջել է ռուս Բեկհան Մանկիեւին` այդպիսով անարդյունք ավարտելով իր ելույթները ԵԱ:



Նույն կերպ է ելույթ ունեցել Խոսրով Մելիքյանը (66 կգ/քկ), որը հաղթեց Սերբիայի եւ Չեռնոգորիայի ներկայացուցիչ Մաքսիմ Ալեքսանդրովին եւ մեկ ութերորդ եզրափակչում պարտվեց հայ մարտիկ Շարուր Վարդանյանին, որը ներկայացնում էր Շվեդիան: Վարդանյանն էլ իր հերթին քառորդ եզրափակչում զիջեց բելառուս մարտիկ Միխայիլ Սիամիոնովին:



Անհաջող ելույթ ունեցավ նաեւ հայ մարտիկ Արտակ Հարությունյանը (60 կգ/քկ), որը պարտություն կրեց արդեն առաջին մենամարտում ռուս մարտիկ Իսլամբեկ Ալիեւից:



Հայ մարտիկներից հաջող ելույթ ունեցավ միայն Արսեն Ջուլֆալաքյանը (74 կգ/քկ): Նա երկու հաղթանակ տարավ 1/16 եւ 1/8 եզրափակիչներում համապատասխանաբար հորվաթացի մարտիկ Նեւեն Զուգայի եւ գերմանացի Ադամ Յուրեցկոյի հանդեպ: Քառորդ եզրափակչում արսենը պարտության մատնեց ադրբեջանցի Ելվին Մուրսալիեւին, իսկ կիսաեզրափակչում հաղթանակեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Կիկինիովի հանդեպ: Եզրափակչում Արսեն Ջուլֆալաքյանն իր ուժերը կչափի Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Շացկիխի հետ:



Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի մնացած երեք ներկայացուցիչներ Դենիս Ֆորովը (84 կգ/քկ), Արման Գեղամյանը (96 կգ/քկ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ/քկ) դեռեւս չեն սկսել իրենց ելույթները:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---