Ռոբերտ Խաչատրյանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Ռոբերտ Խաչատրյանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

PanARMENIAN.Net - Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռոբերտ Խաչատրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,-ասվում է հրամանագրում։

Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---