Օբաման Նալբանդյանի ու Բաբաջանի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Ստամբուլում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի արտգործնախարարների հետ: Օբամայի հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի եւ Միշել-Քալմի Ռեյի հետ տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբախչե պալատում: Ինչպես հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, հանդիպմանը քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը: ԱՄՆ նախագահը կոչ է արել կողմերին համաձայնության գալ:



Հանդիպումն անցել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է Ստամբուլում Թուրքիայի եւ Իսպանիայի վարչապետների հովանավորությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---