Հովհաննես Բաչկովը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռաֆայել Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Հովհաննես Բաչկովը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռաֆայել Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն։

Բաչկովը Եվրոպայի չեմպիոն է եղել նաև 2017-ին և 2019-ին։

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եզրափակչում 63.5 կգ քաշային բռնցքամարտիկը հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Լյունի Համրուին։

Բաչկովի նվաճած ոսկին միակն է այս առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում։

Իսկ 86 կգ քաշային կարգում փոխչեմպիոն է դարձել 20-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը։

Եզրափակչում նա պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլիին։

Երևանում ընթացող առաջնությանը մասնակցում է ավելի քան 200 մարզիկ 39 երկրից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---