Սարգսյանն ու Գալդունցը կլինեն Արոնյանի եւ Հակոբյանի մարզավկաները ՖԻԴԵ-ի Գրան-պրիում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի ու Վլադիմիր Հակոբյանի մարզավկաները ՖԻԴԵ-ի Գրան-պրիի մրցաշարերի շարքի չորրորդ փուլում կլինի դրեզդենյան օլիմպիադայի լավագույն շախմատիստ Գաբրիել Սարգսյանը եւ միջազգային գրոսմայստեր Սերգեյ Գալդունցը:



ՖԻԴԵ-ի Գրան-պրիի չորրորդ փուլում, որը տեղի կունենա ապրիլի 14-30-ը Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Նալչիկ մայրաքաղաքում, կմասնակցի համաշխարհային շախմատի վերնախավում ընդգրկված 14 գրոսմայստեր, այդ թվում Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը (երկուսն էլ Հայաստանն են ներկայացնում), Պյոտր Սվիդլերը, Եվգենի Ալեկսեեւը, Ալեկսանդր Գրիշչուկը (բոլորը ներկայացնում են Ռուսաստանը), Գատա Կամսկին (ԱՄՆ), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վասիլի Իվանչուկը, Պավել Էլյանովը, Սերգեյ Կարյակինը (բոլորը ներկայացնում են Ուկրաինան), Ռուսթամ Կասիմժանովը (Ուզբեկստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Էթյեն Բակրո (Ֆրանսիա):



Մրցման վարկանիշում առաջատարի դերում հանդես կգա օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գավաթի եւ Շախմատի «Ամբեր-2009» մրցաշարի հաղթող հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---