Ռաֆիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել

Ռաֆիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել

PanARMENIAN.Net - Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել` 86 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, երկամարտի 354 կգ (160+194 կգ) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 160 կգ կշռող ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճել, իսկ հրում վարժությունում 194 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր:

86 կգ քաշայինների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Կարեն Մարգարյանը, երկամարտի 337 կգ (152 + 185 կգ) արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը:

Հունիսի 2-ին Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կունենա 3 ներկայացուցիչ: Տղամարդկանց 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը, իսկ կանանց 76 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի Տաթև Հակոբյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ևս 8 ծանրորդ` Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):

Կանանց հավաքականի կազմում էլ 3-n en` Իզաբելլա Յալյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---