Team․ Նոր տիեզերական արագություններ COMBO և COSMO փաթեթներում

Team․ Նոր տիեզերական արագություններ COMBO և COSMO փաթեթներում

PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն զգալիորեն բարելավում է ընկերության ամենահայտնի ու սիրված COSMO և COMBO փաթեթների պայմանները:

Բաժանորդները կստանան էլ ավելի բարձր արագությամբ գերարագ ինտերնետ, նոր հեռուստաալիքներ, անսահմանափակ բջջային ինտերնետ և, իհարկե, ավելի շատ րոպեներ տեղական և միջազգային զանգերի համար։ Բոլոր այս փոփոխություններն ընկերությունն առաջարկում է առանց որևէ ժամկետային պայմանագրային պարտավորությունների։

«Team-ում մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր բաժանորդ ստանա ամենալավ կապն ու ամենաարագ ինտերնետը։ Այդ պատճառով էլ COSMO և COMBO փաթեթներում ավելացրել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարդուն՝ մինչև 1000 Մբ/վ ինտերնետ տանը, անսահմանափակ բջջային ինտերնետ, մոտ 200 հեռուստաալիք և շփման ազատ հնարավորություն տեղական ու միջազգային հեռախոսակապով։ Մենք բոլոր քայլերն ուղղված են հաճախորդների համար դրական փոփոխություններ բերելուն»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

Բաժանորդագրվելով Team-ի COSMO և COMBO փաթեթներին՝ հաճախորդի տանը, ըստ անհրաժեշտության տեղադրվելու է Nokia GPON և Nokia Beacon WiFi ուժեղացուցիչ անլար ինտերնետի անգերազանցելի որակ ապահովելու համար։

COSMO և COMBO փաթեթների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով Team Telecom-ի կայք, հաղորդագրություն ուղարկելով Team Telecom Armenia-ի ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին կամ մոտենալով Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---