ՀՀ նախագահ. «Ես հաճույքով հրաժարական կտամ, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծում ստանա»

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կյանքի ամենաերջանիկ օրը կդառնա այն օրը, երբ Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ Ղարաբաղը կա'մ կդառնա անկախ երկիր, կա'մ էլ միանա Հայաստանին: Այդ մասին գերմանացի սոցիոլոգ, ֆրանկֆուրտյան համալսարանի պրոֆեսոր Տիլման Ալերտին տված հարցազրույցում հայտնել է հենց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ այդ օրը նա հրաժարական կտա եւ հրաժեշտ կտա քաղաքականությանը: Դրա հետ մեկտեղ Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը փակուղու մեջ չէ: Նա համոզմունք է հայտնել, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություն: «Այլապես ես իմ թեկնածությունը չէի դնի ՀՀ նախագահի պաշտոնում»,- ավելացրել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---