Բեռնար Ֆասյեն Գրիգորի Կարասինի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ - ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բեռնար Ֆասյեին, որը Մոսկվա է ժամանել Երեւան ու Բաքու կատարած իր այցերից հետո:



«Վստահության եւ ազնվության մթնոլորտում անցած զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ձեւաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացման ուղղությամբ գործողությունների հետագա կոորդինացման հարցերը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---