Խորվաթիան արգելել է Սերբիայի նախագահին այցելել Յասենովացի հուշահամալիր

Խորվաթիան արգելել է Սերբիայի նախագահին այցելել Յասենովացի հուշահամալիր

PanARMENIAN.Net - Խորվաթիայի իշխանություններն արգելել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին մասնավոր կարգով այցելել Յասենովացի համակենտրոնացման ճամբարի տեղում գտնվող հուշահամալիր։ Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչն այդ որոշումը որակել է սկանդալային և հակաեվրոպական։

Վուչիչը մտադիր էր մասնավոր այցով լինել Յասենովացում և հարգել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ ճամբարում զոհված սերբերի հիշատակը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Associated Press-ի, Խորվաթիան իր այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ Խորվաթիայի իշխանություններին պաշտոնապես չեն իրազեկել նախատեսվող այցի մասին, ինչն անընդունելի է։ ԱԳ նախարարն ասել է, որ դա դիտարկվում է որպես սադրանք։

Սերբիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Խորվաթիայի իշխանություններին։

Յասենովացն անվանել են «Բալկանյան Օսվենցիմ»։ Այնտեղ մոտ 70,000 մարդ է մահացել՝ սերբեր, հրեաներ, գնչուներ և քաղաքական հակառակորդներ, այդ թվում՝ խորվաթ կոմունիստներ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---