UCOM հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները՝ արդեն HD որակով

UCOM հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները՝ արդեն HD որակով

PanARMENIAN.Net - Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներն այսուհետ կրկին կվայելեն Viasat History, Viasat Nature, Viasat Sport, Viasat Explore, ինչպես նաև Русское кино TV 1000, Action TV 1000 և TV 1000 հեռուստաալիքները՝ արդեն HD որակով։ Ավելին, uTV հեռուստաալիքների ցանկ է վերադարձել նաև Da Vinci Learning-ը։

Viasat Sport հանրահայտ հեռուստաալիքը ցուցադրում է աշխարհի բասկետբոլի լիգայի՝ (NBA), գլխավոր բասկետբոլային լիգայի (MLB), հոկեյի, ամերիկյան ֆուտբոլի, բարձր դասի բոքսի առաջնություններ, էքստրեմալ սպորտաձևերի ու ավտոարշավների թողարկումներ: Viasat History-ի հետ հեռուստադիտողները կբացահայտեն հնագույն և ժամանակակից քաղաքակրթության պատմությունը, կտեսնեն մեծագույն հայտնագործությունները, կիմանան տեխնիկայի և գիտության, սպորտի, երաժշտության, զինվորական կյանքի և գործարարության մասին: Viasat Nature-ն ընտանիքի բոլոր անդամների համար է և կտեղափոխի վտանգավոր գիշատիչների, անօգնական կաթնասունների, վայրի բնության աշխարհ: Viasat Explorer արկածային հեռուստաալիքը կհիացնի ճանապարհորդություններով, կենդանական աշխարհի բազմազանությամբ, արագաշարժ մեքենաներով, սպորտի էքստրեմալ տեսակներով և հայտնի հանցագործությունների բացահայտման պատմություններով:

«Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներն իսկապես կարող են վայելել բարձրակարգ հեռուստաբովանդակությունը մտերիմների հետ՝ բաց չթողնելով և ոչ մի սիրված հաղորդում կամ ֆիլմ։ Ուրախ եմ, որ Viasat ընտանիքի հեռուստաալիքները հասանելի են արդեն HD որակով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

TV 1000 հեռուստաալիքի եթերում ներկայացված են բոլոր ժամանակների լավագույն հոլիվուդյան և եվրոպական արտադրության ֆիլմերը: Այս ընտանեկան և ընկերական հեռուստաալիքի եթերացանկը ներառում է բազմաժանր կինոդարան, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ֆիլմը:

Da Vinci Learning կրթական հեռուստաալիքն էլ կառաջարկի բացահայտել աշխարհը և շարունակական կրթություն ստանալ տարբեր ուղղություններով: ‌

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---